• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան (Journée internationale de la Francophonie 2021) նվիրված հանդիսավոր միջոցառմանը

19 մարտի, 2021
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան (Journée internationale de la Francophonie 2021)  նվիրված հանդիսավոր միջոցառմանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս․թ․ մարտի 19-ին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան (Journée internationale de la Francophonie 2021) հանդիսավոր միջոցառմանը, որը համատեղ կազմակերպվել էր ՎՍՀ-ում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության և ՎՍՀ Արտաքին գործերի նախարարության կողմից: Հանդիավոր արարողությանը մասնակցում էին Վիետնամում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների դեսպաններն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում ելույթներ ունեցան ՎՍՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ պարոն Դանգ Հոանգ Գիանգը (Dang Hoang Giang), Բարեկամության ասոցիացիաների վիետնամական միության (Vietnam Union of Friendship Associations) նախագահ, դեսպան տիկին Նգույեն Ֆուոնգ Նգան (Ms. Nguyen Phuong Nga), Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային ներկայացուցիչ Շեկու Ուսումանը (Chékou Oussouman, Représentant régional pour l’Asie-Pacifique de l’Organisation Internationale de la Francophonie), Ֆրանկոֆոն համալսարանների գործակալության (Agence universitaire de la Francophonie) Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնօրեն Ժան-Մարկ Լավեստը (Pr. Jean-Marc Lavest) և դեսպանությունների, պատվիրակությունների և ֆրանկոֆոն ինստիտուների խմբի (Groupe des Ambassades, Délégations et Institutions Francophones) նախագահ, Վիետնամում Բելգիայի Թագավորության դեսպան Պոլ Յանսենը (Mr. Paul Jansen):
ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը (Vahram Kazhoyan) Հայաստանի անունից շնորհավորեց բարձրաստիճան պաշտոնայաներին ֆրանկոֆոնիայի օրվա կապակցությամբ և վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակել ակտիվ գործընկերությունը Ֆրանկոֆոնիայի կազմակերպության շրջանակներում:
 
 
 
 
 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: